211652_close_icon
views-count1905 դիտում article-date 13:59 14-07-2019

Թրամփն իրանական միջուկային գործարքից դուրս է եկել՝ ի հեճուկս Օբամայի. բրիտանացի դեսպան

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քիմ Դերրոքը սկանդալային տղեկություն է փոխանցել Լոնդոնին այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ կնքված միջուկային գործարքից դուրս է եկել՝ ի հեճուկս ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի։ Այդ մասին հայտնել է հայտնի Daily Mail պարբերականը։ «Թրամփը դուրս է եկել գործողությունների համապարփակ պլանից անձնական ու գաղափարական պատճառներից ելնելով, որոնցից մեկը վերագրվում է Օբամային»,-գրում է թերթը։ Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին Թրամփն այդ պլանն անվանել էր «դիվանագիտական վանդալիզմի ակտ և պատմության մեջ եզակի դիվանագիտական ձախողում»։ Հոդվածում նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը փորձել է համոզել ամերիկյան վարչակազմին դուրս չգալ համաձայնագրից, սակայն Թրամփը անդրդվելիէ մնացել։ Հիշեցնենք, որ համաձայնագիրը կնքվել է երկարատև բանակցությունների արդյունքում 2015 թվականի հուլիսին, Թեհրանի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև։ Իսկ 2018 թվականի մայիսին Թրամփը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին։

Նմանատիպ նյութեր