211652_close_icon
views-count63169 դիտում article-date 11:12 14-07-2019

Դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը կոմայի մեջ է

Այսօր առավոտից համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված լուրը, թե ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանը մահացել է, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացրեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը: Նա նշեց, որ դերասանը այժմ Բելգիայում է, վիճակը ծանր է՝ կոմայի մեջ է: Լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է նաեւ Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը․ «Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր