211652_close_icon
views-count12454 դիտում article-date 23:16 13-07-2019

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ կսկսեն, եթե իրենց պահանջները չկատարվեն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեղրիի քաղաքապետարանի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հրապարակում եմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների (նախաձեռնող խմբի) կոչը։ Հաշվի առնենք մի բան։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրենը աշխատակիցներին մտածելու ժամանակ էր տվել մինչև չորեքշաբթի։ Տղաները ճկունություն ու ողջամտություն ցուցաբերեցին։ Որոշեցին վաղվանից սկսել աշխատանքները՝ առաջ քաշելով իրենց պայմանները։ Մինչև կհստակեցվի Ընկերության մոտեցումները (1 ամիս ժամանակ են խնդրել 38 կետեր նայելու, քննարկելու և ներկայացնելու համար), փաստացի վաղվանից սկսած մինչև օգոստոսի 15֊ը ներառյալ, կոմբինատում մթնոլորտ ստեղծողը և իրավիճակի տերը լինելու է բանվորը»: [b]Նամակում գրված է. [/b] «Հաշվի առնելով ս/թ հուլիսի 11-ին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրեն Ռ. Խուդոլիյի այցը և կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպումն ու բարձրացված հարցերը վերանայելու ու քննարկելու պատրաստակամությունն ու կառուցողական մոտեցումը՝ մենք հայտարարում ենք վաղվանից՝ ս/թ հուլիսի 14֊ից սկսել աշխատանքները բնականոն ընթացքով և նույնը կոչ ենք անում մյուս արտադրամասերի աշխատակիցներին՝ պայմանով, որ 1. Չեն լինելու հաշվեհարդարներ և արհեստականորեն ձեռնարկված ռեպրեսիաներ աշխատողի օրինական և տարիներով կուտակված բողոքը բարձրացրած, բողոքը նախաձեռնած աշխատակիցների նկատմամբ ոչ միայն այս անցումային մեկ ամսյա ժամանակահատվածում, այլ երբևէ։ 2. Աշխատանքի գնալու պահից պետք է լիիրավ գործի աշխատանքային պայմանագրով և աշխատանքային օրենսգրքով սահմանված անխտիր բոլոր կետերը (ընդգծում ենք գիշերային և ծանր և առանձնապես վտանգավոր աշխատանքի դիմաց, պարապուրդի դիմաց հավելավճարների պահանջը)։ 3. Անվտանգության աշխատակիցների կողմից աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքի հստակեցում. պահանջում ենք արժանապատիվ վերաբերմունք։ Վերոնշյալ և առանձնացված կետերը, մենք՝ ներքոստորագրյալներս, համարում ենք ելակետային և առաջնային։ Եթե վերոգրյալ բնականոն և արժանապատիվ աշխատանքի համար կենսական նշանակության այս կետերը չիրագործվեն մինչև ս/թ օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում (տնօրինության հետ պայմանավորվալոըթյան համաձայն մյուս հանդիպումը նախատեսվում է 2 շաբաթից մեկ ամիս հետո), ապա մենք օրենքի տառին համապատասխան կհայտարարենք գործադուլ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր