Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 10.94 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքում՝ մոտ 0.5 հա, 1.5 հա խոտածածկ տարածք,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2500 քմ,
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ մոտ 700 քմ, Չափնի գյուղում՝ մոտ 3 հա բուսածածկույթ,
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ մոտ 4 հա, Արագածավան գյուղում՝ 200 հակ պահեստավորած անասնակեր,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 3000 քմ, Մայակովսկի գյուղում՝ մոտ 1000 քմ, Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ,
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում՝ մոտ 200 քմ,
Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ մոտ 1 հա:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները: