211652_close_icon
views-count60860 դիտում article-date 21:10 13-07-2019

Վայոց Ձորի մարզի բնակիչներն ասում էին.Շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, Հակոբ Արշակյանի և Վալերիյ Օսիպյանի վերջապես «մահվան ոլորանը» պատմության գիրկն անցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջապես Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 139 կմ հատվածում, Վայոց Ձորի մարզի Վայքի վարչական տարածքում, ժողովրդի կողմից «մահվան ոլորան» ստացած անունը կանցնի պատմության գիրկը: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ճանապարհահատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ մահվան ելքով: Դեպքերի մեծ մասը լուսաբանվել է [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ով, «Սուր անկյուն» հաղորդաշարով և ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագրով: Գրեթե միշտ բարձրաձայնվել է, որ այդ հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարները կնվազեն միայն այն դեպքում, եթե պատկան մարմինները ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ ճանապարհը կապիտալ վերանորոգելու ուղղությամբ: Խնդրին տեղում ծանոթանալու համար նշված վայր էին ժամանել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը և «Հայավտոճան» ընկերության նախկին տնօրեն Աշոտ Արշակյանը, ովքեր խոստացել էին, որ Սյունիքի մարզում նմանատիպ երկու մահաբեր ոլորանների խնդիրը լուծելուց հետո կզբաղվեն նաև այս հատվածով, սակայն եթե Սյունիքում նրանք իրենց խոստումը կատարեցին, ինչը [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը լուսաբանել է ֆոտոռեպորտաժներով և տեսանյութերով, ապա այս դեպքում՝ «թավշյա» հեղափոխությունից հետո, Վ. Մարտիրոսյանն ու Ա. Արշակյանը իրենց դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից ու խնդիրը կարծես մնաց օդում կախված: Նշանակվեց մեկ այլ նախարար, ով սակայն գոնե մի անգամ «լայաղ» չարեց այցելել նշված վայր և տեղում ծանոթանալ բնակիչներին հուզող խնդրին: Սակայն երբ նախարար նշանակվեց Հակոբ Արշակյանը, վերջինս մի քանի անգամ այցելեց նշված վայր՝ «Հայավտոճան» ընկերության նոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ և տեղում ծանոթանալով խնդրին, խոստացել էր, որ «սայլը տեղից առաջ կշարժվի», քանի որ որակյալ ճանապարհներ ունենալու խնդիրը իր առջև է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի ուրախություն վայքեցիների, ամիսներ շարունակ «Տեր-Հայրապետյան շին» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ աշղեկ Արման Խաչատրյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքների արդյունքում, օրեր առաջ վերջնականապես շահագործման հանձնեցին նշված ճանապարհահատվածը: Մոտ 150 մետր երկարությամբ ոլորապտույտ այդ հատվածը ոչ միայն լայնացվել է, այլև տեղադրվել են նոր ու որակյալ հենապատեր, և, ինչը ամենակարևորն է, տեղադրվել են ջրահեռացման խողովակներ: Երեկ նշված հատվածում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակվա Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին, ճանապարհը կառուցած «Տեր-Հայրապետյան շին» ՍՊԸ-ին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին, Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի այն ժամանակվա պետ Արսեն Գալստյանին, գումարտակի ներկայիս հրամանատար Աշոտ Սայադյանին, նույն գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանին, դասակի հրամանատար Կարեն Օհանյանին և ճանապարհային ոստիկաններին: Իսկ ինչո՞ւ ճանապարային ոստիկաններին, որովհետև ոստիկանապետ Վ. Օսիպյանի հրամանով մինչև շինարարական աշխատանքների ավարտը Ճանապարհային ոստիկանները նշված հատվածում 24-ժամյա ուժեղացված ծառայություն էին իրականացնում, որպեսզի որպեսզի վարորդները զգոն լինեն նշված հատվածով երթևեկելիս»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր