211652_close_icon
views-count2161 դիտում article-date 23:57 13-07-2019

Մեքենայից կատարված գողությունը ժամեր անց բացահայտվեց

Հուլիսի 12-ին, ժամը 11-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ի ժամը 16.10-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով պատուհանները բաց լինելու հանգամանքից, Վաղարշյան փողոցում կայանված իր մեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով 110.000 դրամի վնաս: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 28-ամյա մի բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը նույն օրը ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր