11639 դիտում
19:46 13-07-2019
Կիևում նռնականետից գնդակոծել են «Պուտինի բարեկամի» հետ կապված հեռուստաալիքի շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կիևում նռնականետից գնդակոծել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 3:40-ի սահմաններում:
Դեպի վայր ժամանած ոստիկաները հայտնաբերել են նռնականետի դատարկ պատյանը: Միջադեպից ոչ ոք չի տուժել: Իրավապահ մարմինները տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն:
Հուլիսի 16-ին «112 հեռուստաալիքը» պատրաստվում էր ցուցադրել ամերիկյան ռեժիսոր Օլիվեր Սթոունի՝ «Ուկրաինայի անտիպ պատմությունը», Մայդանից հետո երկրում ընթացող իրադարձությունների մասին: Ֆիլմի համար Սթոունը հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և «Ընդդիմադիր հենարան – Հանուն կյանքի» կուսակցության նախագահ Վիկտոր Մեդվեդչուկից, որին համարում են Պուտինի խնամին և ռուսական շահերի լոբբիստ: Բացի այդ, հենց Մեդվեչուկի հետ է կապվում «112 Ուկրաինա» ալիքը:
Այդ ֆիլմի պլանավորված ցուցադրության հետ են այժմ կապում միջադեպը: Ուկրաինակա ազգայնական մի շարք խմբվավորումներ իրենց զայրույթն էին հայտնել այդ առթիվ և հայտարարել, որ ամեն ինչ անելու են ֆիլմի ցուցադրությունը կանխելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
376 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
466 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան