211652_close_icon
views-count2523 դիտում article-date 18:16 13-07-2019

«Հետևիր արևին, արի Երևան». կայացավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի այգում կայացավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը: «Երևանյան ամառ-2019» ծրագրի շրջանակում կազմակերպված համերգին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության ու Երևանի ավագանու անդամներ, հյուրեր, բազմաթիվ երևանցիներ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է. «Այսօր մեր պատանիների համար կարևոր ստուգատեսի օր է: Անկեղծ ասած, ես էլ եմ փոքր-ինչ հուզված, սա կարևոր ստուգատես է նաև ինձ համար: Մեր պատանիներն այսօր ելույթ են ունենալու Հայաստանի պետական ու հոգևոր բարձրաստիճան այրերի ու երևանյան խստապահանջ հանրության առաջ: Իսկ այս համերգից հետո նրանք կնախապատրաստվեն մեծ բեմեր նվաճելուն. հանդես կգան Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում, նաև արտերկրում»: Մայրաքաղաքի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը հանդես եկան բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված բացառիկ ծրագրով: Երեկոյի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նվագախմբի համար: Համերգային ծրագիրը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր