211652_close_icon
views-count1724 դիտում article-date 16:16 13-07-2019

Ոչ թե 6 միլիոնի լիմոնադ, բրինձ, մթերք գնել բարեգործության համար, այլ նման կենտրոն ստեղծել է պետք. վարչապետ. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/166186?fbclid=IwAR2m3ch74plHxjylFfOoI2W2p_Wl-lIxuTHBaFK0FDwzCTMr3KT-7azQCww]Armtimes.com[/url]-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ կառավարական պատվիրակության հետ միասին այցելել է Լոռի՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» միջոցառումը, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենը ելույթներ են ունեցել: Վարչապետի խոսքից հետո Կարո Արմենը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ներկայության, այցի եւ ջերմ խոսքերի համար, ներկաներին հայտնեց, որ իրենք պատրաստ են պատասխանել 3 հարցերի: Ներկաներից մի կին նշեց, որ ինքը 30 տարուց ավելի է արդեն բնակվում է ԱՄՆ-ում, Լոռու Չկալով գյուղից է եւ իր ընտանիքի միջոցներով իր հայրենի գյուղում ջրագիծ են անցկացրել, լուսավորության խնդիր լուծել եւ անգամ դաշնամուր են գնել՝ գյուղի երեխաների համար զբաղմունք ստեղծելով: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ խոնարհվում է բոլոր այն մարդկանց առջեւ, որոնք իրենց հայրենակիցների նկատմամբ հարազատական զգացում ունեն, օգնում եւ աջակցում են նրանց՝ ցանկացած քայլով: Նա նշեց, որ այդ ամենով հանդերձ ցանկանում է բերել մեկ այլ օրինակ՝ Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/166186?fbclid=IwAR2m3ch74plHxjylFfOoI2W2p_Wl-lIxuTHBaFK0FDwzCTMr3KT-7azQCww]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր