211652_close_icon
views-count2842 դիտում article-date 15:34 13-07-2019

Վերին Լարսում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված հայ վարորդների անձնագրերը վերադարձվել են

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/09/1129556/]ավտոբուսի վարորդներ[/url], ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայ վարորդների՝ Վրաստանում գտնվելու ողջ ընթացքում մշտական կապ է պահպանել Վրաստանի ԱԳՆ-ի, դատախազության, քննիչների հետ։ Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների անձնագրերի վերադարձի պահանջով գրություններ է ուղարկել պատկան մարմիններին։ Դեսպանության իրավաբանն անմիջականորեն զբաղվել է գործով։ Երեկ տեղի ունեցած 9 ժամ տևողությամբ դատավարության ընթացքում դեսպանությունն ապահովել է որակավորված թարգմանչի ներկայությունն ու ծախսերը։ Դեսպանության առաջարկությամբ սույն հարցով Վրաստանի իր գործընկերուհի Նինո Լոմջարիայի հետ կապ է հաստատել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Միաժամանակ տեղեկացնենք, որ անձնագրերի վերադարձի ուշացումը պայմանավորված էր նրանով, որ տեղի էին ունենում տեսակապով հարցաքննություններ Վրաստանից Ռուսաստան»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր