211652_close_icon
views-count75515 դիտում article-date 15:18 13-07-2019

Արտակարգ դեպք Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչի պոզը պոկվել և ընկել է Toyota-ի վրա. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչ պոզը պոկվել և ընկել է տրոլեյբուսի կողքով ընթացող Toyota մակնիշի 001 TT 03 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota-ի վարորդը ուսի մասում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի և հետաքննիչ Դավիթ Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր