211652_close_icon
views-count1474 դիտում article-date 14:23 13-07-2019

Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց. Փաշինյան

Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց: Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ներկաների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երիտասարդներից մեկի հնչեցրած հարցն այն մասին էր, թե ինչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ փողոց պայքարելու: «Ես իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ 2007 թվականին: Երբ առաջին անգամ հրապարակային քաղաքական ելույթ եմ ունեցել, իմ հիմնական ուղերձը եղել է հետևյալը: Ես առաջարկել եմ, որ յուրաքանչյուր քաղաքացին ասի՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ: Հետևաբար եթե ուրիշներին դա առաջարկել եմ, ուրեմն նախ ինքս եմ դա որդեգրել: Դա պարզապես խոսք չէ, այլև պատասխանատվություն է: Իմ ցանկացած քայլ անելիս շատ արագ փորձել եմ վերլուծել, հասկանալու համար, թե այդ քայլը որքանով է համապատասխանում իմ առաջարկած բանաձևին: Տեսեք, շատ ենք խոսում օրենքի մասին՝ ասելով, որ այն պետք է լինի խիստ, սակայն շատ կարևոր է մեր ներքին օրենքը: Շատ կարևոր է, թե մեզնից յուրաքանչյուրը որքանով է ինքն իրեն սահմանափակում՝ որպես լրագրող, խմբագիր քաղբանտարկյալ, պատգամավոր, վարչապետ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր