Ամուլսարում իրավիճակը լարված է. տեղացիները փորձագետներին թույլ չեն տալիս մտնել հանքի տարածք, Գնդեվազ-Ամուլսար տանող ճանապարհը փակ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019 թվականի մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։
Ավագանու նիստում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, որը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։
[url=https://www.tert.am/am/news/2019/07/13/Amulsar/3048290]Tert.am[/url]-ի հետ զրույցում Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներից Շիրակ Բունիթյանն ասաց, որ հանքավայրի մոտ իրավիճակը լարված է, ոստիկանությունը փորձ է անում տարածքից հեռացնել Ամուլսարի պաշտպաններին ու տեղացիներին. «Առավոտյան ոստիկանության ծառայողները փորձեցին մի քանիսին ձեռնաշղթաներով հեռացնել, բայց չստացվեց, այս պահին բերման ենթարկված չկա, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մենք շարունակում ենք մնալ և թույլ չտալ բացել ճանապարհը փորձագետների առաջ»:
Բնապահպաններից Շահանե Խաչատրյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և հայտնել, որ Ամուլսարի 1-ին ճամբարի մոտ լարված իրավիճակ է, ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/13/Amulsar/3048290]այստեղ[/url]