211652_close_icon
views-count2623 դիտում article-date 13:30 13-07-2019

Ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից Սևանում. «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ն արդեն այստեղ է

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սևանում տեղի կունենա ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն, որն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից՝ Հայաստանում։ Վրանային ստարտափ հավաքը, որն առաջին անգամ կազմակերպվել է 2016թ․-ին, արդեն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում։ Մինչ այս պահը Սամմիթին մասնակցել են ավելի քան 450 ստարտափներ և 15,000 մասնակիցներ։ Ավելի քան 200,000 ԱՄՆ դոլար գրանտ է տրվել ստարտափներին և կատարվել է շուրջ 2,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։ Ստարտափների զարգացման և միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ և ձեռնարկատիրական ոլորտի մասնագետներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ և ոլորտի առաջատարներ Սամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ։ Կրթական ծրագրով նախատեսված են ինչպես դասախոսություններ մասնակիցների և այցելուների համար, այդպես էլ անհատական հանդիպումներ մենթորների և ստարտափների միջև։ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը տեղի է ունենալու Նորաշենի արգելանոցում, քաղաք Սևան, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։

Նմանատիպ նյութեր