211652_close_icon
views-count1294 դիտում article-date 14:54 13-07-2019

Հրշեջ-փրկարարները հանրապետության տարածքում մարել են մոտ 92.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ մոտ 500 քմ, 1000 քմ, 2500 քմ, 2000 քմ, 8000 քմ (80 պտղատու ծառ), 2000 քմ, 35 հա, 1 հա, 1500 քմ, 1000 քմ, 2500 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 800 քմ, Գառնի գյուղում՝ 1 հա, Կամարիս գյուղում՝ 15 հա, Զովունի գյուղում՝ 800 քմ, Գետարգել գյուղում՝ մոտ 5000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ մոտ 10 հա, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ 2000 քմ, Հացավան-Գառնի ավտոճանապարհին՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ և 400 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 1500 քմ, Սասունիկ-Օշական ավտոճանապարհին՝ 2 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 4000 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 400 քմ, 1000 քմ, Նորամարգ գյուղում՝ 700 քմ, 8 հա և 2 հա, Նոր Կյանք գյուղում՝ մոտ 5 հա, Ավշար-Վեդի ավտոճանապարհին՝ մոտ 7 հա, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում՝ 500 քմ, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 8000 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 3000 քմ, Սիսիան քաղաքում՝ 600 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ մոտ 6000 քմ: Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները:

Նմանատիպ նյութեր