211652_close_icon
views-count1371 դիտում article-date 12:33 13-07-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն. Ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն: Նրան են ուղեկցում ՀՀ կառավարության երեք անդամներ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Պատվիրակությունն այժմ շրջայց է կատարում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սմարթ ավանի տարածքում, ծանոթանում կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքներին, առկա և նախանշվող ծրագրերին, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնության ընդլայնմանը: Շրջայցից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենի հետ: Այնուհետև վարչապետը կլինի հերթական «ՍՄԱՐԹամեջի» հյուրն ու կշփվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր