211652_close_icon
views-count1219 դիտում article-date 11:59 13-07-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին: Պարբերական դարձած հանդիպման ժամանակ նախարարը վետերաններին իրազեկեց իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացրեց ընթացիկ խնդիրներին և ներկայացրեց ԱԻՆ առաջիկա գործողությունների ռազմավարությունը: Վետերանները, կարևորելով նախարարի հետ հանդիպումները, հանդես եկան մի շարք գործնական և առարկայական առաջարկություններով: Դրանք վերաբերում էին խորհրդային տարիներից ժառանգված և ներկայումս մի շարք երկրներում կիրառվող գուծողությունների մեթոդաբանությանը՝ մասնավորապես, հրդեհների մարման մարտավարության և մի շարք այլ կարևոր ուղղություններով: Այս կապակցությամբ առաջարկվեց սպայական կազմի հետ անցկացնել պարապունքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ: Քննարկվեց ՀՓՋ-ներ այցելությունների հնարավորությունը, որոնց ընթացքում կվերհանվեն առկա թերությունները և ամենամսյա զեկույցի տեսքով կներկայացվեն ԱԻ նախարարին: Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ հավաստիացրեց, որ բոլոր գործնական առաջարկները կդառնան գործնական լուծումներ: Ըստ նախարարի՝մեր բոլոր խնդիրները կարող են լուծվել բարությամբ և սերունդների համերաշխությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր