211652_close_icon
views-count4471 դիտում article-date 22:07 12-07-2019

Ուժեղացված հերթապահություն՝ Սեւանա լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. 911tert.am

[url=https://911tert.am/2019/07/12/%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%B2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%9D-%D5%BD%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%A1/?fbclid=IwAR2-ZgmjD-DNIYB5QHwR3Ei12lzFqve03u5ZdjuaGplWOXubz6yuzlYYWts]911tert.am[/url]-ը գրում է. Ամառային լողասեզոնն սկսված է։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը երեք հանրային լողափերում մինչեւ սեպտեմբերի 1-ը կիրականացնի ուժեղացված հերթապահություն։ Եւս վեց ջրափրկարար Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից կապահովեն Շողակաթ համայնքի ափամերձ հատվածում հանգստացողների անվտանգությունը։ Սեւանի ՀՋՋ հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի հաղորդմամբ՝ հուլիսի 1-11-ը «Ժայռ» հանգստյան գոտում պաշտպանության նախարարությունն անցկացրել է պարապմունքներ Հնդկաստանում կայանալիք «Համաբանակային խաղեր -2019» մրցաշարին ընդառաջ, որի ժամանակ տարածքում հերթապահել է երկու ջրափրկարար։ Հուլիսի 14-ին նույն հանգստի գոտում նախատեսվում են հնգամարտի մրցումներ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ, իսկ հուլիսի 28- ից օգոստոսի 4-ը Նորաշենի արգելոցում կկայանա «Սեւան Ստարտափ Սամմիթ -2019» ֆորումը։ Միջոցառումների մասնակիցների անվտանգությունը վստահված է ջոկատի ջրափրկարարներին։ Սեւանա լճում հանգստացող արկածախնդիր քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ տանելու եւ ջրային երթեւեկությունը կարգավորելու նպատակով շուրջօրյա կատարվում են մոտորանավակով շրջայցեր։ Այս տարի ջոկատի գույքը համալրվել է եւս մեկ արագընթաց մոտորանավակով, որը տրամադրել է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը։ Մանրամասներն՝ [url=https://911tert.am/2019/07/12/%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%B2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%9D-%D5%BD%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%A1/?fbclid=IwAR2-ZgmjD-DNIYB5QHwR3Ei12lzFqve03u5ZdjuaGplWOXubz6yuzlYYWts]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր