211652_close_icon
views-count1637 դիտում article-date 22:28 12-07-2019

Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրով Արցախ ժամանած երիտասարդներին

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ ամառային ուսանողական ծրագրով Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների, ովքեր փորձուսուցում են անցնում հայկական տարբեր կառույցներում: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել ԱՀՀ համագումարի ղեկավար կազմին և, մասնավորապես, Արփի Վարդանյանին՝ ամեն տարի հայ երիտասարդներին հայրենիք բերելու և Արցախին ծանոթացնելու համար: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ այս օրերին ստացած փորձն ու տեղեկությունները երիտասարդները հետագայում կօգտագործեն իրենց նահանգներում և քաղաքներում Արցախի միջազգային ճանաչման աշխատանքն առաջ մղելու համար: ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար և ներկայացրել այցի ծրագիրն ու հիմնական ուղղությունները: Այնուհետև Ազգային ժողովի ղեկավարը պատասխանել է երիտասարդների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանի գործունեությանը, Արցախի բյուջետային համակարգի ծրագրավորմանը և տնտեսական զարգացման առաջնահերթություններին: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր