211652_close_icon
views-count2109 դիտում article-date 15:02 12-07-2019

Զլատկո Դալիչ. Եթե կարողանայի, ԱԱ-2018-ի եզրափակչից առաջ կփոխեի մրցավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը իր հիշողություններով է կիսվել՝ 2018թ. աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հետ եզրափակիչ հանդիպման (2:4) մասին: «Եթե ես կարողանայի, կփոխեի մրցավար Նեստոր Պիտանային: Չեմ ասում, թե նա փչացրեց խաղը: Բազմաթիվ բարդ դրվագներ եղան: Սակայն տուգանային հարվածը, որից հետո Ֆրանսիան առաջին գոլը խփեց, չկար: 11 մետրանոցը, որից Ֆրանսիան երկրորդ գոլը խփեց, նույնպես չկար: Եթե վստահ չես, ապա չպետք է նշանակես 11 մետրանոց: Սա քո քաղաքի առաջնությունը չէ, այլ՝ աշխարհի առաջնության եզրափակիչը: Իսկ դիտում ես կրկնապատկերը, կանգնում, մտածում ես՝ կար, չկար, կար, չկար: Իսկ հետո կտրում շրջվում ես ու 11 մետրանոց նշանակում: Այդ երկու որոշումները ազդեցին խաղի ընթացքի վրա, մենք այլևս ուժ չունեինք խաղը փրկելու: Մենք մրցաշարում մեր լավագույն խաղակեսն անցկացրեցին, սակայն ընդմիջմանը գնացին 1:2 հաշվով: Թեպետ, Ֆրանսիան բոլոր դեպքերում արժանի էր աշխարհի չեմպիոնի կոչմանը», ասել է Դալիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր