211652_close_icon
views-count817 դիտում article-date 16:35 12-07-2019

Մակունցը խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում կարևորում է ընդդիմության հետ համատեղ ջանքերը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտութան շրջանակում կատարած աշխատանքները: Դրանցում նա ընդգծում է ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ աշխատանքը: Մակունցը նման տեսակետ հայտնեց խմբակցության ասուլիսում: «Ցանկանում են հատկապես կարևորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կատարած աշխատանքները: Եվ այստեղ չեմ կարող չընդգծել նաև մեր ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ ջանքերը: Նաև կարևորում եմ, թե այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես է իրականացրել վերահսկողական գործիքներից օգտվելու իր իրավունքը: Եվ այն ծավալով հանդիպումները, որոնք տեղի են ունեցել գործադիր իշխանության ներկայացուցիչների, նաև առանձին պաշտոնյաների հետ, դրա վկայությունն են»,- ասաց Մակունցը: Նա շեշտեց, որ այդ հանդիպումները չեն եղել պարզապես դեկլարատիվ բնույթի, այլ հետագայում աշխատել են գործադիրի ներկայացուցիչների հետ: Մակունցը կարևորեց նաև այն ներքին ժողովրդավարությունը, որն այս ամիսներին դրսևորվել է խմբակցության ներսում: «Եվ չնայած այն հանգամանքին, որ խմբակցության պատգամավորները երբեմն արժանանում են քննադատության տարբեր կարծիքներ հնչեցնելու համար, սակայն սա չափազանց կարևոր արժեք է: Եթե չկա ներքին ժողովրդավարություն, ապա արտաքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է»,- նկատեց խմբակցության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր