211652_close_icon
views-count7470 դիտում article-date 13:50 12-07-2019

Ռուսաստանի հավաքականի խաղացողի մահվան գործում կասկածյալ կա

Ռուսաստանի լողափնյա ձեռնագնդակի հավաքականի խաղացող Եկատերինա Կորոլյովայի մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է ջրահեղձ անելը: Նրան ոչ միտումնավոր սպանության մեջ կասկածում են Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի խաղացողին: [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/09/1129527/]Հիշեցնենք[/url], որ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ի գիշերը, Ստարե-Յաբլոնկի քաղաքում՝ նախօրեին ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո: Եկատերինան խեղդվել էր խաղային կորտերի հարևանությամբ գտնվող ջրավազանում: Ականատեսների վկայությամբ, գիշերը Կորոլյովան նետվել է Շելոնգ Մալի լիճը՝ անտեսելով դա արգելող նշանը: Երբ նա ջրի երես է դուրս եկել, նրա մարմին անշարժ է եղել: Նրան ափ են դուրս բերել և բժիշկներ կանչել, որոնք էլ արձանագրել են մարզուհու մահը: Կորոլյովայի մարզիչ Վիտալի Վոլինչենկոյի խոսքերով, ողբերգության ժամանակ աղջկա հետ եղել է նրա ընկերը՝ Ռուսաստանի ձեռագնդակի հավաքականի խաղացողը: Նրանք պարզապես մտերիմներ էին, լուրջ հարաբերություններ չեն ունեցել: «Նրանք միասին գնացել էին լողալու: Հենց տղան էլ նրան ջրից դուրս է բերել: Նրան կասկածում են ոչ միտումնավոր սպանության մեջ: Ամեն ինչ ցույց կտա փորձաքննությունը», ասել է մարզիչը՝ հրաժարվելով նշել երիտասարդի անունը, միայն հայտնել է, որ նա արդեն Ռուսաստան է վերադարձել, սակայն նորից պետք է Լեհաստան գա: Հուլիսի 10-ին տեղի է ունեցել դիակի դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքներով էլ ներկայացվել է մահվան պատճառը: «Նախնական տվյալներով, մահվան առավել հավանական պատճառ է հանդիսացել ջրահեղձ անելը», հայտնել է տեղի ոստիկանության մամլո ծառայությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր