211652_close_icon
views-count1502 դիտում article-date 12:05 12-07-2019

Մ-19 Եվրո-2019. Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը՝ հուլիսի 13-ին

Հուլիսի 14-ին՝ ժամը 18:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իսպանիա խաղով կմեկնարկի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնությունը: Բացման խաղի նախօրեին, ըստ կանոնակարգի, կկայանա Ա խմբի բոլոր մարզիչների հանդիպումը լրագրողների հետ: Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից 11:25, Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների գլխավոր մարզիչները «Հանրապետական» մարզադաշտի ֆլեշ-հատվածում կպատասխանեն լրագրողների հարցերին, իսկ 11:30-ին Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կպատասխանի լրագրողների հարցերին մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ից 11:30, լրագրողների հարցերին կպատասխանեն արդեն Բ խմբում ընդգրկված Ֆրանսիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականների գլխավոր մարզիչները: Վերոնշյալ միջոցառումներին կարող են մասնակցել միայն Մ-19 Եվրո-2019-ին հավատարմագրված լրագրողները: Մ-19 հավաքականի «բաց» մարզմանը չներկայացած լրագրողները կարող են ստանալ իրենց հավատարմագրերը հուլիսի 13-ին:

Նմանատիպ նյութեր