Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի տվյալները հաճախ ենթարկվում են ճշգրտումների, պատասխանել է ՀՀ վիճակագրական կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը:Լուսյա Խաչատրյան. Ազատական տնտեսակարգով երկրներում տնտեսական ցուցանիշները հավաքագրվում, ամփոփվում և հրապարակվում են որոշակի ժամանակային միջակայքերում: Երբ հավաքագրման համար ժամանակը կարճ է, բնական է, որ շատ ռեսպոնդենտներ այդ կարճ ժամանակում իրականացնում են շտապ-նախնական տվյալների ամփոփումներ, որոնցում երբեմն տեղ են գտած լինում բացթողումներ և սխալներ, այդ թվում նաև բացահայտված վարչական լիազորությունների տիրապետող պետական մարմինների հետ հարաբերություններում, հատկապես՝ հարկային և մաքսային, որոնք հաջորդող ժամանակաշրջանների ամփոփման ժամանակ ենթարկվում են ճշգրտման:
Հետահայաց ճշգրտումներ են լինում նաև բացահայտված իրավախախտումների և վարչական թերահաշվառումների հետևանքով: Օրինակ, երբ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում կիրառության մեջ դրվեց փոխադարձ առևտրի վիճակագրությունը, մաքսային ծառայության կողմից տրամադրվող տվյալների ճշգրտումը սկսեց կրել ամսական բնույթ՝ մինչ անդամակցության ժամանակաշրջանի՝ տարեկանի փոխարեն, որը ևս նպաստեց ճշգրտումների հաճախականության աճին:
Ընդհանրապես ճշգրտումների հաճախականությունը և մասշտաբները հիմնականում պայմանավորված են շուկայական տնտեսությամբ երկրներում գործող վարչաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրական այն առանձնահատկություններից, որոնք ազդում են տնտեսավարող սուբյեկտների ամբողջական կամ ոչ ամբողջական հաշվետվողականության և հետևաբար՝ ռեսպոնդենտների կողմից ներկայացվող հաշվետվություններում արձանագրված տվյալների որակի և ամբողջականաթյան վրա: Այս երևույթն առկա է միջազգային պրակտիկայում և տեղավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պաշտոնական վիճակագրության ստանդարտների մեջ: Այդ իսկ պատճառով էլ պաշտոնական վիճակագրական տվյալները որակվում են որպես շտապ հավաքագրված, նախնական, վերանայված և/կամ վերջնական: Տարբեր որակումներ ունեցող պաշտոնական վիճակագրական տվյալները դրանք օգտագործողների համար ունեն տարբեր կիրառական նշանակություններ, որոնք արտահայտված են ստորև ներկայացվող աղյուսակում՝ կազմված հինգ փոփոխականներով:
Վիճակագրության յուրաժամանակության, որակի, ամբողջականության
և օգտավետության համաձայնեցվածության նկարագիրը.

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։