211652_close_icon
views-count2562 դիտում article-date 20:08 11-07-2019

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 9-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն: Ոստիկանության պետի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավար կազմը։ Ընդունելությանը հերթագրված քաղաքացիների հարցադրումները, բողոքները, դիմումներն ու առաջարկները և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և դրանից դուրս: Քաղաքացիների բարձրացրած բոլոր խնդիրները քննարկման առարկա դարձան, որոնց ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ, իսկ ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր բարձրացրած քաղաքացիներն ուղղորդվեցին ճիշտ հասցեատերերին։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր