211652_close_icon
views-count3197 դիտում article-date 18:24 11-07-2019

Նաինգոլանի կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. «Պետք է պայքարեմ այդ տականքի դեմ»

«Ինտերի» կիսապաշտպան Ռաջի Նաինգոլանի կինը՝ Կլաուդիան, հայտարարել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել «Մի ամիս է, ինչ արթնանում էի հույսով, որ այս ամենն ընդամենը մղձավանջ է, սակայն ես ապրում եմ մղձավանջում: Հուսով էի, որ այդ օրը հնարավորինս ուշ կգա, սակայն օրերը թռան, նրանց հետ էլ հեռացավ նաև իմ ուրախությունը: Այսօրվանից ես սկսում եմ նոր կյանքի ուղի: Քիմիոթերապիա: Ով կպատկերացներ, որ Կլաուդիան պետք է վախխով սկսի իր օրերը: Սակայն ժամանակն է դադարեցնել արցունք թափել և պայքարել այս տականքի հետ», գրել է Կլաուդիան իր ինստագրամում: Ռաջան և Կլաուդիան ամուսնացել են 2011 թվականին: Նրանք երկու դուստր ունեն՝ Այշան և Մայլին:

Նմանատիպ նյութեր