211652_close_icon
views-count2838 դիտում article-date 13:58 11-07-2019

Կոտայքի մարզպետն այցելել է ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայր

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է հանքարդյունաբերության ճյուղը՝ որպես տնտեսության կարևոր ոլորտներից մեկը և ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայրում էր: Հանքավայրն առաջին անգամ շահագործվել է 1985 թ.-ին, ապա 1996 և 2006 թ.-ին դադարեցրել իր գործունեությունը: Մինչև 2011 թվականը չի շահագործվել, բայց Սոթքի հանքավայրի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պես հանդիսացել է «ԳՄՄ գոլդի» ակտիվը: Հանքավայրն ունի 108 հանքուղի: 2010 թ ից հանքավայրի սեփականատեր ու գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը 23-րդ հանքուղիով իջել է հանքավայր, շրջել հանքուղիով, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հնարավորություններին և արտահանման ծավալներին: Հանքավայրը զբաղեցնում է 579 հա տարածք: Շուրջ 205 աշխատակիցները Հրազդան ու Մեղրաձոր համայնքներից են, միջին աշխատավարձը կազմում է 282 000 դրամ: Գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանը մարզպետին նաև ծանոթացրել է հանքահանման ընթացքին՝ հայտնելով, որ կատարվում են նախապատրաստական փորվածքներ, հանքաքարը հանելուց հետո տեղափոխվում է ֆաբրիկայի հարստացուցիչ գործարանի պահեստ, վերամշակվում և ստացված երկու տեսակ խտանյութը՝ գրավիո և ֆլոտո, վաճառվում է շվեյցարական ընկերություններին: Մարզպետն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների սահմաններում պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի այս ոլորտի զարգացմանը:

Նմանատիպ նյութեր