211652_close_icon
views-count1839 դիտում article-date 12:28 11-07-2019

Մեր խնդիրն է ունենալ ներառական բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային քարտեզ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն է ունենալ ներառական բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: «Ինչպես կառավարության ծրագրում և «Իմ քայլը» դաշինքի ծրագրում է գրված, այդ խնդրին հասնելու միջոցը տեսնում ենք վերամշակող արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,-ասաց նա: Վարչապետի խոսքով, պետք է ստեղծել աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին: Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք հումքից ստանում են վերջնական արտադրանք: Փաշինյանը դիմեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին․ «Եկեք պայմանավորվեք, որ դուք այդ ընկերությունների հետ շրջանակի ձեւավորման քայլերը կսկսեք և մինչեւ օգոստոսի 20-ը այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ կունենանք աշխատանքային հանդիպում, քննարկում, թե ինչ քայլեր ունի կառավարությունն ունի անելու այդ ձեռնարկություններին աջակցելու և արտահանմանը միտված նրանց գործունեությունը խթանելու ուղղությամբ»:

Նմանատիպ նյութեր