211652_close_icon
views-count1412 դիտում article-date 22:48 10-07-2019

Պաշտպանի հարցումով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին կոռուպցիայի դեմ պայքարում և դատաիրավական բարեփոխումների հարցերում, հատկապես, երբ ոլորտում առկա են հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ։ Պաշտպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նրանց մասնակցությունը: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի Պաշտպանի կամ այլ մարմինների մշակած օրենսդրական նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ։ Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնությունները մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելուն և դրանց հանրային պատշաճ քննարկմանը նպաստելուն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր