211652_close_icon
views-count5880 դիտում article-date 21:39 10-07-2019

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա ճանաչված ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան մասին: Ֆելիքս Գզողյանը մեծ ներդրում է ունեցել պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի ստեղծման ու կայացման գործում: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Ֆելիքս Գզողյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»։ ՀԻշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 10-ին, 76 տարեկանում կյանքից հեռացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը:

Նմանատիպ նյութեր