211652_close_icon
views-count2111 դիտում article-date 18:51 10-07-2019

Հաստատվել է ՀԷՑ–ի ներդրումային գործունեության տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը. ՀԾԿՀ

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի [url=http://psrc.am/am/announcements/anews/2753-2019-07-10-13-01-11]ծրագիրը և ժամանակացույցը[/url], տեղեկացնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը: Աուդիտի նպատակն է լինելու ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման ժամանակ ստանալ անկախ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական կազմակերպության օբյեկտիվ և հիմնավոր գնահատականները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի և դրանց շրջանակում կատարված գնումների վերաբերյալ: Տեխնիկական աուդիտի շրջանակում պետք է իրականացվեն ներդրումային հաշվետվություններում ներկայացված շինմոնտաժային աշխատանքների, ներդրումների իրականացման համար օգտագործված նյութերի և սարքավորումների արժեքների և որակի, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող գնումների գործընթացների ուսումնասիրություններ:

Նմանատիպ նյութեր