211652_close_icon
views-count1974 դիտում article-date 17:21 10-07-2019

Ոստիկանության Կենտրոնական բաժին բերվեցին խուլիգանության կասկածանքով

Հուլիսի 9-ին, ժամը 02.45-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում կռիվ է: Հինգ րոպե անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել հինգ երիտասարդի և Պուշկինի փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու: ՊՊԾ գնդի ծառայողները ներկայացրել են զեկուցագիր, որ նշված անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հնչեցրել են հայհոյաքներ, հարվածներ են հասցրել միմյանց: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր