1591 դիտում
16:20 10-07-2019
Տիտղոսակիր կորեացի չմշկավազորդին որակազրկել են «դեդովշչինայի» համար
Օլիմպիական խաղերի չմշկավազքի կրկնակի չեմպիոն, կորեացի Լի Սին Հունը մեկ տարով որակազրկվել է իր կրտսեր թիմակիցներին բազմիցս մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Երկրի ամենատիտղոսակիր օլիմպիականներից մեկի հանդեպ նման պատժի մասին հայտարարել է Հարավային Կորեայի չմշկավազորդների միությունը (KSU):
Որոշումը կայացվել է «բավական մեծ թվով վկայությունների» հիման վրա: Պարզվել է, որ հեղինակավոր մարզիկը 2011, 2013 և 2016 թվականներին շատ հաճախ իր թիմակիցներին ծեծել է հյուրանոցներում, ռեստորաններում և մրցումների ժամանակ:
31-ամյա մարզիկը հերքում է բոլոր մեղադրանքները և մտադիր է բողոքարկել KSU-ի վճիռը:
Լի Սին Հունը կարիերան սկսել է շորթ-տրեկում, սակայն ամենամեծ հաջողությունների հասել է չմշկավազքում: Նա չեմպիոն է դարձել 2018թ. Փհենչհանի տնային Օլիմպիադայում անցկացված մասս-մեկնարկում, ինչպես նաև առաջինն էր Վանկուվեր-2020-ի 10 հազ. մետր տարածությունում:
Նշենք,որ սա առաջին սկանդալը չի, որը վերջին շրջանում ծագել է կորեական սպորտում: Այլ սկանդալների կիզակետում եղել է շորթ-տրեկի մարզիչը, որը սեռական ոտնձգություն էր կատարել օլիմպիական չեմպիոնուհու հետ, չմշկավազորդ, որը մրցումների ժամանակ ներխուժել էր կանանց հանրակացարան, ինչպես նաև գեղասահորդ, որը կանանց թիմի առջև իջեցրել էր թիմակցի անդրավարտիքը:
Նմանատիպ նյութեր
924 դիտում
17:01 29-06-2015
Կյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Յոզեֆ Մասոպուստը
7651 դիտում
22:12 04-05-2017
Տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հյուրընկալվել է Սփյուռքի նախարարությունում
6862 դիտում
14:49 27-07-2018
«Ռեալը» վերջին 18 տարվա ընթացքում առաջին անգամ կազմում չի ունենա «Ոսկե գնդակի» տիտղոսակիր
Այս բաժնից
1042 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am