211652_close_icon
views-count1671 դիտում article-date 15:59 10-07-2019

Թեհրանում հայտարարել են ուրանի 20-տոկոսանոց հարստացման հասնելու պատրաստակամության մասին

Թեհրանն ունակ Է կարճ ժամանակում հասնելու ուրանի 20 տոկոս հարստացման: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ «Եթե կառավարությունն ուրանը մինչ 20 տոկոս հարստացնելու որոշում ընդունի, ապա մենք ի վիճակի ենք կարճ ժամանակում հասնելու այդ ցուցանիշին»,- մեջբերում Է Tasnim գործակալությունը Քամալվանդիի խոսքը: Նա նաև հավելել Է, որ «առայժմ ուրանի հարստացման աստիճանի ավելացման անհրաժեշտություն չկա»: Իրանական միջուկային դոսիեի խնդիրը կտրուկ սրվել Է 2018 թվականի մայիսի 8-ին Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և նավթի արտահանման ոլորտում Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց հետո:

Նմանատիպ նյութեր