211652_close_icon
views-count8898 դիտում article-date 14:00 10-07-2019

Երևանի մետրոպոլիտենի բոլոր ուղևորները տարհանվել են

Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են: Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»,-նշում է Կարապետյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի[url=https://shamshyan.com/hy/article/2019/07/10/1129593/] վթար[/url]. հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ: Խնդրին [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/10/1129600/]անդրադարձել է[/url] ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։

Նմանատիպ նյութեր