211652_close_icon
views-count1234 դիտում article-date 16:05 10-07-2019

Մուշի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացած տեղեկություններն իրացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, հուլիսի 8-ին, ժամը 21.30-ին, Անի թաղամասից բերման են ենթարկել Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու՝ «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ շագանակագույն, կիսաչոր, մանրացված զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ նա հայտնել է, որ այն կանեփի թփերից, թութունից և ացետոնից պատրաստված խիմկա տեսակի թմրամիջոց է, իսկ կանեփը քաղել է նույն օրը՝ Արևիկ գյուղի ճանապարհից և տեղում էլ պատրաստել է թմրամիջոցը՝ հետագայում օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր