211652_close_icon
views-count1389 դիտում article-date 14:22 10-07-2019

Եվրամիությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ուղղությամբ. Տուսկ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ համագործակցության համար: «Իմ այցելությունը փաստում է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ», - ասաց Դոնալդ Տուսկը:

Նմանատիպ նյութեր