211652_close_icon
views-count39983 դիտում article-date 13:36 10-07-2019

Երևանում համատարած հոսանքազրկումներ են և հոսանքի տատանումներ․ ՃԿԿ-ն փորձում է պարզել պատճառը

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրություն են կատարում Երևան քաղաքի տարբեր մասերում՝ պարզելու հոսանքի տատանումների պատճառները: Ճգնաժամային կառավարման կենտրոնից [url=https://armenpress.am/arm/news/981246.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: «Տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,-նշեցին ՃԿԿ-ից:

Նմանատիպ նյութեր