211652_close_icon
views-count2679 դիտում article-date 14:09 10-07-2019

Ինչ-որ պահի ես կարող եմ դինոզավր լինել և նույնիսկ չիմանալ այդ մասին․ Բրեդ Փիթ

Հոլիվուդի ամենատաղանդավոր և գեղեցիկ դերասաններից մեկը՝ 55-ամյա Բրեդ Փիթը, ցանկանում է հեռանալ կինոյից, հայտնում է [url=https://www.today.com/video/brad-pitt-says-he-s-aging-out-of-acting-in-gq-australia-interview-63385157551]GQ Australia[/url]-ն։ Նա նշել է, որ ծրագրում է յուրաքանչյուր տարի ավելի քիչ նկարահանվել կինոյում։ «Անկեղծորեն խոստովանենք, որ կինոն խաղ է երիտասարդների համար։ Ինչ-որ պահի ես կարող եմ դինոզավր լինել և նույնիսկ չիմանալ այդ մասին»,- Փիթի խոսքերը մեջբերել է GQ Australia-ն։ Ընդ որում, դերասանը հայտնել է, որ իրեն դուր է գալիս ռեժիսորի ամպլուան։ Ի դեպ, Փիթն ակտիվորեն աշխատում է որպես պրոդյուսեր։ Նրա երեք կուլտային ֆիլմեր տարբեր ժամանակներում «Օսկար» մրցանակի են արժանացել լավագույն ֆիլմ անվանակարգում՝ «Ուրացողները», «Ստրկության 12 տարի» և «Լուսնի լույսը»։ Ընդ որում, դեռ վաղ է տխրել. այս տարի սպասվում է Փիթի մասնակցությամբ երկու ֆիլմի թողարկում՝ «Աստղերի մոտ» և «Մի անգամ Հոլիվուդում»։ Բացի այդ՝ նա նկարահանվում է «Աֆրիկա» ֆիլմում և «Z աշխարհների պատերազմի» երկրորդ մասում։ Կա վարկած, որ կինոյից հեռանալու ցանկությունը պայմանավորված է նաև անձնական պատճառներով. Փիթը ցանկանում է երեխաներին ավելի հաճախ տեսնել։ Անջելիա Ջոլիից բաժանվելուց հետո նա ավելի քիչ ժամանակ է անցկացնում նրանց հետ։

Նմանատիպ նյութեր