211652_close_icon
views-count1108 դիտում article-date 13:44 10-07-2019

ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Կալիֆոռնիայում առևտրային ներկայացուցչության վերականգնման օրինագծի քննարկմանը

Սակրամենտոյում հուլիսի 10-ին տեղի են ունեցել Կալիֆոռնիայում Հայաստանի առևտրային ներկայացուցչության վերականգնման օրինագծի առաջին լսումները, տեղեկացնում է [url=http://asbarez.com/182477/consul-general-joins-portantino-in-sacramento-for-armenian-trade-office-bill-hearing/]Asbarez[/url]-ը։ Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգի Սենատը միաձայն հավանություն էր տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է առևտրային համաձայնագիրը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև։ Օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոն Պորտանտինոյի կողմից։ «Ես անհամբերությամբ սպասում եմ երկրում առևտրային ներկայացուցչության բացման հնարավորությանը։ Կալիֆոռնիան տնտեսական առաջատար է, իսկ հայ համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարևոր տարր»,- նշել է Պորտանտինոն։ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Սակրամենտո է մեկնել, որպեսզի մասնակցի օրինագծի լսումներին։ «Ես շատ գոհ եմ առևտրային ներկայացուցչության աշխատանքի արդյունքներից և անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի ավանդս ներդնեմ գալիք աշխատանքում։ Հայ համայնքը և ես երախտապարտ ենք սենատոր Պորտանտինոյին նրա նախաձեռնության համար»,- ասաց Բայբուրդյանը։

Նմանատիպ նյութեր