211652_close_icon
views-count1546 դիտում article-date 21:02 09-07-2019

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագիրը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: «Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,– գրել է դեսպանը։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:

Նմանատիպ նյութեր