211652_close_icon
views-count3514 դիտում article-date 20:30 09-07-2019

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» հաղթեց Շվեդիայի չեմպիոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան»սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց շվեդական ԱԻԿ-ին: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիան» 3-րդ րոպեին 11-մետրանոցի հնարավորություն ստացավ, որը դիպուկ իրացրեց Պետրոս Ավետիսյանը: 13-րդ րոպեին ԱԻԿ-ը մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտից հեռացվեց շվեդների պաշտպան Ռոբերտ Լունդստրոմը: Չնայած դրան, ԱԻԿ-ն կարողացավ պատասխան գնդակը խփել. 39-րդ րոպեին աչքի ընկավ Չինեդու Օբասին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Պետրոս Ավետիսյանը երկրորդ գնդակը խփեց: Երկրորդ խաղակեսում հաշիվն անփոփոխ մնաց և խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2:1: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին՝ Ստոկհոլմում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր