211652_close_icon
views-count1380 դիտում article-date 22:28 09-07-2019

Արցախի ԱԺ-ում ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են անցկացվել արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 9-ին արտախորհրդարանական 10 ուժերի մասնակցությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագիծը: Բացելով հանդիպումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար և ընդգծել երկրի համար նման կարևոր փաստաթղթի շուրջ քննարկումների կազմակերպումը՝ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան օրենսգիրք ունենալու առումով: Աժ նախագահը նաև նշել է, որ հունիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և երկրորդ ընթերցումից առաջ նման ձևաչափով քննարկումների անցկացումը հնարավորություն կտա հավաքագրել ոչ միայն խորհրդարանական, այլև՝ արտախորհրդարանական ուժերի առաջարկները և ներկայացնել կառավարություն: Այնուհետև Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական ուղղությունները, նորամուծությունները և փոփոխությունները, որից հետո արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները առաջադրել են հարցեր և հանդես եկել առաջարկություններով: Երկրորդ ընթերցումից առաջ առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: Քննարկմանը մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր