1439 դիտում
20:25 09-07-2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը: Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց ռուսաստանցի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը՝ ներկաներին ծանոթացնելով մրցանակաբաշխության ավանդույթներին և այս տարվա մրցանակակրին:
Հյուրերին ողջունեց նաև կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն տիար Հարություն Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով Հայոց Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին մշակույթի և արվեստի տարածման գործին մշտապես օժանդակելու համար:
Այնուհետև այս տարվա մրցանակակրին իր օրհնությունը բերեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բանժի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` բարձրորեն գնահատելով ռեժիսորի վաստակը կինոարվեստում հոգևոր արժեքների արտացոլման գործում: Սրբազանն ընդգծեց, որ պրն. Մինդաձեի արվեստում շեշտադրվում է այն գաղափարը, որ Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունի և, նրա ֆիլմերում թեև կան շատ հակասական կերպարներ, սակայն արտացոլվում է այն միտքը, որ բոլորն էլ արժանի են կյանք ունենալու պարգևին:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընթերցեց «Եղիցի լույս» մրցանակի հայրապետական վկայագիրը, որով հաստատվում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը 2019 թ. շնորհվում է կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին: Հավարտ վկայագրի ընթերցման, Նաթան արքեպիսկոպոսը կինոռեժիսորին հանձնեց «Եղիցի լույս» մրցանակը:
Ցերեկույթին շնորհակալական խոսքով հանդես եկավ մրցանակակիրը` մասնավորապես նշելով, որ մրցանակը խթան կհանդիսանա շարունակելու ստեղծել ֆիլմեր հանուն լույսի և հանուն մարդու: Ռեժիսորը կարևորեց նաև այն հանգամանքը, որ մրցանակը հաստատումն է այն իրողությունների և գաղափարների, որոնց նա ձգտել է ամբողջ կյանքում:
Մրցանակաբաշխության ավարտին համերգային կատարումներով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց երգչախումբը:
Նույն օրը մրցանակակիր Ալեքսանդր Մինդաձեին ընդունեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը նկատեց, որ ներկա ժամանակներում կինոարվեստը շարունակում է կարևոր առաքելություն իրականացնել` հանդիսանալով ազդու միջոց տարբեր արժեքների քարոզչության համար:
Այդ կապակցությամբ Նորին Սրբությունը բարձր գնահատեց պրն. Մինդաձեի վաստակը կինոարվեստի միջոցով հոգևոր-բարոյական արժեքների խթանման և տարածման, մարդկային կյանքը բարի, ճշմարիտ և բարձր արժեքներով լցնելու գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ «Եղիցի լույս» մրցանակի հանձնումն առիթ կդառնա նրա ստեղծագործական կյանքում նոր ներշնչանքերի և օգտաշատ իրագործումների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
16:18 17-07-2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը. լուսանկարներ
7474 դիտում
19:13 11-04-2016
Եղիցի գիր, եղիցի գիրք և եղև լույս... Անկախության 25-ամյակին նվիրված Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկել է
1947 դիտում
21:12 17-02-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շքանշանի հանձնման արարողություն է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը