211652_close_icon
views-count4800 դիտում article-date 20:13 09-07-2019

Սևծովյան երկրների փաուերլիֆտինգի միջազգային գավաթի առաջնությունից հայ մարզիկները վերադառնում են ոսկե մեդալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. 911tert.am

[url=https://911tert.am/2019/07/09/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b8%d5%bd%d5%af%d5%a5-%d5%b4%d5%a5/?fbclid=IwAR0Xan3-KFLp7cR2lulbB_NIFMCa6r86X58Gl6h9xWKLBwPlMbYUCZ5vnWU]911tert.am[/url]-ը գրում է. Հուլիսի 5-10-ը Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում անցկացվեց Սեւծովյան երկրների փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) միջազգային գավաթի առաջնությունը, որին մասնակցում էր 10 երկիր։ Հայաստանը ներկայացնում են մոտ 40 մարզիկ պատանիների, երիտասարդների, մեծահասակների, վետերանների եւ հաշմանդամություն ունեցողների խմբերում։ Մեր մարզիկներն ավարտել են ելույթները: Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը 90 կգ քաշային կարգում եռամարտի 325 կգ ընդհանուր արդյունքով դարձավ բացարձակ առաջատար եւ ընդգրկվեց լավագույն մարզիկների տասնյակում։ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը կարեւորեց այս հաղթանակը, քանի որ կարողացել է բարձր միավորներով առավելության հասնել թիմին մարտահրավեր նետած թուրք եւ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ, ցույց տալ « հայի ուժը»։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, բազմակի մեդալակիր Յուրի Սաքունցը 67,5 կգ քաշային կարգում երկամարտի 295 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց հաղթողի եւ մինչեւ 23 տարեկան տարիքային խմբում բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Թիմային հաշվարկով մրցանակային տեղերը բաշխվեցին Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ։ Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հաղորդմամբ՝ ֆեդերացիան շուտով սկսելու է նոր համագործակցություն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Մանրամասները՝ առաջիկայում։ Մանրամասներն՝ [url=https://911tert.am/2019/07/09/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b8%d5%bd%d5%af%d5%a5-%d5%b4%d5%a5/?fbclid=IwAR0Xan3-KFLp7cR2lulbB_NIFMCa6r86X58Gl6h9xWKLBwPlMbYUCZ5vnWU]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր