1778 դիտում
16:39 09-07-2019
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը: «Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ»,- ասել է նախագահ Սարգսյանը:- «Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»:
Դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման շրջանում ջանք չի խնայի Իսրայելի և Հայաստանի միջև փոխգործակցությունն ընդլայնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար:
Անդրադարձ է կատարվել հայ-իսրայելական կապերի զարգացմանը մասնավորապես նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանն ասել է, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, ունի սակավ բնական ռեսուրսներ, և երկու երկրների հիմնական հարստությունը մարդկային ռեսուրսն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելը նորարարության ու բարձր տեխնոլոգիաների հանգույց է, ինչպիսին ձգտում է դառնալ նաև Հայաստանը, ուստի երկու երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
10:26 11-07-2019
Էլիավ Բելոցերկովսկին ճանաչողական այց է կատարել ՀՀ առողջապահության նախարարություն
607 դիտում
16:47 17-11-2020
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը
2220 դիտում
17:32 17-03-2021
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևը
Այս բաժնից
499 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
523 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները