ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը․ հաղորդում է CNBC-ն՝ Սպիտակ տան մամուլի հայտարարությանը հղումով:
«Կողմերը քննարկել են ընթացիկ ջանքերը, որոնք գործադրվում են Իրանի՝ միջուկային զենք ստանալն արգելելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող գործունեությունը դադարեցնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:Նախօրեին Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) ստանձնած իր պարտավորություններից հրաժարվելու երկրորդ փուլի շրջանակում հայտարարել է, որ սկսում է ուրանի հարստացումը, որը կգերազանցի 3,67%-ի սահմանված շեմը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
2019.07.09 16:51


Twitter
Вконтакте
Одноклассники
