211652_close_icon
views-count1518 դիտում article-date 15:55 09-07-2019

Սլովակիայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև ՌԴ արտգործնախարարի հետ

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Նմանատիպ նյութեր