211652_close_icon
views-count1369 դիտում article-date 15:16 09-07-2019

Մալաթիայի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

Հուլիսի 8-ին, ժամը 21.15-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Անդրանիկի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ երեք տղամարդու: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի փոշենման զանգված, երկրորդի մոտ՝ «Մեթադոն» գրառմամբ մեկուկես դեղահաբ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր