211652_close_icon

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ

views-count1399 դիտում article-date 14:53 09-07-2019
Հուլիսի 9-ին ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Իվիցա Դաչիչի հանդիպումը: Կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ուղենշելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ: Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, մտքեր փոխանակեցին Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ:

Նմանատիպ նյութեր